Գործուղում ՀՀ տարածքում

Կիմա․

Բարև ձեզ։ Եթե դպրոցի հաշվապահը գործուղվում է մարզ՝ հաշվետվություն հանձնելու, գնալ գալու մեկ օրվա համար ինչքա՞ն պետք է վճարվի /68կմ հեռավորության/։ Օրապահիկ հասնու՞մ է, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Աշխատանքի հիմնական վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:
Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում են օրապահիկը և աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայր (վայրեր) մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:

Կիմա

Շնորհակալություն Ալլա ջան։

Tigran

Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում են օրապահիկը և աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայր (վայրեր) մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:Օրապահիկը 3000 է:

Կիմա

Շնորհակալություն Տիգրան ջան։

karine

Հատուցվում է ճանապարհածախսը և օրապահիկը։