Յաննա.
Խնդրում եմ, օգնեք ինձ: Ասեք՝ ինչպե՞ս վարվեմ, երբ աշխատողին գործուղում եմ Ղարաբաղ, վարորդը առաքիչի հետ ճանապարհ է անցնում մոտ 15-17 ժամ՝ ներառյալ հանգստի ժամանակը, այնտեղ են մնում մի քանի օր, հետո նորից վերադառնում են: Խնդրում եմ, ասեք՝ այս դեպքում արտաժամ հաշվարկելու՞ եմ, թե՞ ոչ, և ինչպե՞ս վարվեմ, եթե 4 ժամից երկու իրար հաջորդող օրերին չպետք է անցնի արտաժամը:
Ինձ թվում է՝ պետք է հաշվեք գիշերավարձ ու գործուղում, արտաժամ պետք չէ:
Գործուղման մեջ գտնվելու ժամանակ աշխատաժամանակի հաշվառման թերթիկ չի լրացվում, հետևաբար՝ արտաժամյա աշխատանքը չի հաշվառվում:
Շատ շնորհակալություն: