Գրիգոր.
Բարև Ձեզ:
Հարց 1) Հիմնադամը (ԲՈՒՀ) ծրագրեր է իրականացնում, և աշխատակիցները մեկնում են գործուղման արտասահման։ Կարո՞ղ ենք արդյոք օրապահիկը աշխատակիցներին փոխանցել արտարժույթով։ Նշեմ, որ ճանապարհածախսի գումարները վճարում ենք ՀՀ դրամով:
Հարց 2) Աշխատակիցը ազատվել է աշխատանքից 2021թ. մարտի 3-ին, ստացել է վերջնահաշվարկ (արձակուրդի փոխհատուցում), այնուհետև 2022թ. օգոստոսի 25-ին դատարանի որոշումով վերականգնվել է աշխատանքի: Դատարանի որոշումը ներկայացվել է կազմակերպութուն 2022թ. սեպտեմբերի 10-ին։ Համաձայն դատարանի որոշման 2021թ. մարտի 3-ից մինչև 2022թ. օգոստոսի 25-ը վճարել են միջին աշխատավարձի չափով, քանի որ որոշումը ուշ է տրվել, աշխատակիցը օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը աշխատանքի չի ներկայացել: Ի՞նչ փաստաթղթի հիման վրա վճարել աշխատակցի աշխատավարձը 2022թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը, արդյոք հե՞տ պետք է պահենք աշխատողի արձակուրդի փոխհատուցումը, քանի որ այն արդեն ցույց է տրվել 2021թ. մարտ ամսվա եկամտային հարկի և 2021թ. տարեկան շահութահարկի հաշվետվությունում։ Եթե այո, ՀԾ-ում ինչպե՞ս կատարել հետ պահումը:
Շնորհակալութկուն:
Օրապահիկը աշխատակիցներին կարող եք փոխանցել արտարժույթով՝ տվյալ օրվա համարժեք կուրսով։ Դատարանի որոշման դեպքում պետք է հաշվի առնեք վճռի ուժի մեջ մտնելու օրը ու դրանից ելնելով հաշվեք, անհարկի բացակայի հարց կարող է և չլինել:
Շնորհակալություն Տիգրան ջան, վճիռը ուժի մեջ է մտել 2022թ, օգոստոսի 25-ին, փաստաբանը մեզ է ներկայացրել օգոստոսի 29-ի:
Հիմք եք վերցնում 25.08-ը, 25-ից համարվում է աշխատանքի մեջ։
Աշխատակիցը, որն ազատվել էր աշխատանքից, վերականգնվել է աշխատանքի դատարանի որոշումով և համաձայն դատարանի որոշման ստացել է 16 ամսվա միջին աշխատավարձ։ Այժմ գնում է արձակուրդ, արձակուրդային գումարը հաշվարկելու համար, միջին աշխատավարձը ինչպե՞ս հաշվարկենք՝ իր պայմանագրային գումարը, թե՞ վերականգնվելուց հետո ստացած միջին աշխատավարձը: Եթե հնարավո՞ր է՝ խնդրում եմ օրենքի հղում ուղարկեք:
Հարց 2) Արտասահման մեկնելու գործուղման վկայականի ձև կա՞, կամ ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ օրապահիկի համար տրված առհաշիվ գումարի ծախսագրման համար:
1 նայեք ԱՕ 195 հոդվածը, 2այո կա գործուղման վկայականի ձև,օրապահիկի համար տրված առհաշիվ գումարի ծախսագրման համար հիմք է գործուղման հրամանը,