Սաթեն.
Խնդրում եմ, շատ-շատ շտապ պատասխանեք:
Կազմակերպությունը աշխատակցին գործուղման համար վճարել է, օրինակ, 100 000 դրամ, որից 35 000 դրամը օրապահիկի, 65 000 դրամը գիշերավարձի համար: Վերադառնալուց հետո չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ, և աշխատակիցը պնդում է, որ ծախսել է 170 000 դրամ: Ի՞նչ պետք է անել չհիմնավորված ծախսերի և ավել ծախսած գումարի մասով:
Բարև Ձեզ, Սաթեն, հիմնավոր պատասխանելու համար անհրաժեշտ է նշեք, որ երկիր է գործուղվել, եթե Հայաստանաում է, որ քաղաք է մեկնել, ըստ ալդմ էլ կորոշվի ծախսի գումարները: Համաձայն շահութահարկի օրենքի ճանաչվող ծախս է համարվում կառավարության կողմից հաստատված և ամրագրված ծախսերը: Եթե գործատուն վճարում է ամրագրված ծախսերից ավել գումար, այն չի նվազեցվելու շահութահարկից, դա նվազեցվելու է օգուտ-վնաս հաշվից: