Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, ինչպե՞ս վարվեմ գործուղման մեջ գտնվող աշխատողների աշխատավարձի հետ, աշխատավարձի վճարման օրը նրանք գտնվել են գործուղման մեջ, պե՞տք է նրանց համար առանձին ցուցակ և վճարային տեղեկագիր կազմել, որ գործուղումից հետո ստանան աշխատավարձն ու ստորագրեն:
Առանձին ցուցակ և վճարային տեղեկագիր կազմել պետք չէ: Դուք կարող եք նրանց աշխատավարձը վճարել դրամարկղի առանձին ելքի օրդերով:
Առանձին անձանց աշխատավարձ և այլ վճարներ կարող են վճարվել նաև առանձին ելքի օրդերով:
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1408-Ն որոշում
Հարգելի Հայկ, եթե աշխատավարձի վճարումը կատարում եք դրամարկղից, կարող եք ստեղծել վճարացուցակ, վճարման ժամկետը լրանալուց հետո կազմել արձանագրություն և դեպոնացնել աշխատավարձը: Գործուղումից վերադառնալուց հետո վճարել դեպոնենտը (ավանդագրված աշխատավարձը):