Հերմինե․
Բարև ձեզ։ Օտարերկրյա գործուղման դեպքում կառավարության կողմից սահմանված օրապահիկից բացի, այլ հիմնավորված ծախսեր կարելի՞ է նվազեցնել շահութահարկից։ Օրինակ բերեմ՝ Օրապահիկ է տրվել 74$ 5 օրվա համար։ Փաստացի սննդի ծախսերը կազմել են 100$ օրեկան։ Հասկանում եմ, որ ավել մասով եկամտային հարկ կձևավորվի։ Բացի դրանից, 70$ այլ ծախսեր են եղել, օրինակ՝ ճանապարհածախս և այլն։ Ո՞ր մասի համար կձևավորվի եկամտային հարկ, և ինչքա՞նը կարող եմ նվազեցնել։ Գիտեմ, որ համախառն եկամտի 5 տոկոսը չեն գերազանցելու:
Հարկային օրենսգրքի դրույթները համադրեք գործուղման կարգի հետ,ճանապարհածախսը և կացության ծախսերը ևս գործուղման ծախս են,
Բարև ձեզ։ Կարծում եմ հինգ տոկոսի սահմաններում փաստաթղթերով հիմնավորված այլ ծախսերը կարող եք նվազեցնել, իսկ նորմաներից ավել ծախսերը չի նվազեցվի համախառն եկամտից և կառաջանա եկամտային հարկ: