Գործուղման ծախսեր

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ կազմակերպության աշխատակիցը կազմակերպությանը պատկանող մեքենայով գործուղվել է ՌԴ, ճանապարհի և մնացած բոլոր ծախսերը կատարել է իր գրպանից, վերադառնալուց ներակայացրել է սնունդի և վառելիքի ծախսերը հիմնավորող ՀԴՄ կտրոններ։

2335-Ն որոշումը ուսումնասիրել եմ, կխնդրեմ ուղղորդել՝ ինչպե՞ս կատարեմ ծախսերի փոխհատուցումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պատրաստել բացի գործուղման հրամանից։

Նշեմ նաև, որ ծախսերը կատարվել են ռուբլով, իսկ հյուրանոցի գիշերավարձը հիմնավորող փաստաթղթեր առկա չեն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

նախ պետք է նախօրոք գումար հաշվեիք ու որպես առհաշիվ տայիք ձեր/փոխանցեիք աշխատողին ըստ 2335 որոշման նորմաների, նաև գործուղման վկայական պետք է տայիք, թարգմաներ, հիմա պետք է բացատրագիր ներկայացնի կատարած ծախսերի մասին,սակայն հյուրանոցի ծախսերի գծով հիմնավորող փաստաթղթեր պետք են, սնունդի մասով ներկայացների գծով պետք է հաշվեք ըստ նորմաների,