Անի.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը մեկնել է գործուղման` Մոսկվա քաղաք, նախապես ի՞նչ գումար ենք տրամադրում գործուղվողին՝ օրապահիկը ամբողջությա՞մբ, ճանապարհածախսի նվազագույն չափը, թե՞ տոմսի գումարից ելնելով և, եթե տոմսի փաստաթուղթ չունենք` ինչպե՞ս վարվել, նաև գիշերավարձը ամբողջությա՞մբ:
Նայեք 2335 որոշումը:
Ծանոթ եմ որոշմանը, սակայն կուզենայի փորձառու մասնագետների կարծիքը լսել:
Տալիս եք օրապահիկը ամբողջությամբ, տոմսի արժեքը և գիշերավարձը տվյալ քաղաքի մինիմալով, հետո գալիս է ներկայացնում է փաստաթղթերը, առաջնորդվում եք արդեն որոշման դրույթներով։
Եթե տոմս չունեք, ապա չեք կարող ծախս ճանաչել, վճարում եք տնօրենին, գումարում եք աշխատավարձին և հարկում եք։
Ալլա ջան, տնօրենը չի բերել ոչ մի փաստաթուղթ, չգիտեմ ինչպես վարվել, անգամ տոմսը չկա, ես որոշման համաձայն նախքան գործուղումը հաշվել էի օրապահիկ * 2335 որոշման դրույք, գիշերավարձ * 2335 որոշման դրույք և տոմսի արժեք և դրամարկղից ելքագրել, հիմա վերադարձել է առանց փաստաթուղթ, ինչպե՞ս վարվեմ:
Նաև նշեմ, որ դեռ դրամարկղի գրքում գրանցում չեմ արել, ի՞նչ կարող եմ անել, որ մաքսիմալ ճիշտ ստացվի:
Եթե չունի ոչ մի փաստաթուղթ, ապա տվեք միայն օրապահիկ և գիշերավարձի 75 տոկոսը ըստ 2335 որոշման։
Այսինքն` նախապես դրամարկղից առհաշիվ գումարի ելքը կատարենք 75 տոկոսի չափով, թե՞ վերադարձի ժամանակ հաշվարկենք:
Վերադարձի ժամանակ վերահաշվարկ արեք:
Հիմք վերցրեք 2335 որոշումը և առաջնորդվեք դրանով: