Գործուղման ծախսեր

Հովհաննես.

Հարգելիներս ունեմ այսպիսի հարց` արտասահման գործուղման ժամանակ վճարվել է 5 օրվա օրապահիկ (5*76 եվրո)դրամով, աշխատողը ծախսերը կատարել է եվրոյով: Գործուղումից վերադառնալուց չի ներկայացնում փոխարկման անդորրագիր,այդ դեպքում հաշվարկը կատարվում է գումարը տրամադրելու օրվա,թե հաշվետվության օրվա կենտրոնական բանկի կուրսով:
Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Yeva

Հաշվարկը կատարելու եք ծախսը կատարած օրվա ԿԲ հաշվարկային կուրսով և գործուղումից հետ գալու օրվանից 3 օրերի ընթացքում:

նարինե

գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին հրամանի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան:
գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում` վերջնահաշվարկի կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան փոխարժեքով:

Հովհաննես

Շնորակալ եմ պատասխանների համար: