Գործուղման ծախսերի հաշվարկ

Սոֆյա․

Հարգելի գործընկեր, խնդրում եմ օգնել հաշվարկել աշխատակցի գործուղման ծախսերը։

Կազմակերպության աշխատակիցը գործուղվում է 3 գիշեր և 4 օր ՌԴ, Յարոսլավլ։ Արդյո՞ք ճիշտ եմ հաշվարկել․

1. մեկ օրվա օրապահիկի և գիշերավարձի ծախսերի ընդհանուր չափը կազմում է (41+67)-15%= 91.8=92 USD

2. մեկ օրվա գիշերավարձի ծախս կազմում է 67-15%=56.95=57 USD 3 գիշերվա համար կկազմի 3*57=171 USD

3. մեկ օրվա օրապահիկի ծախսը կազմում է 92-57=35 USD

4. 4 օրվա համար կկազմի 4*35=140 USD

Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին անհատական իրավական ակտի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան: Օրապահիկի չափը 41 դոլար է, գիշերավարձինը 67, ինչի եք նվազեցրել 15 տոկոսով, իմ կարծիքով պետք է լինի 4օր*41+67*3 գիշեր