Ընկերություն՝ ԷՅ ՋԻ ՌՈՅԱԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 20
Հեռախոս՝ +37494222127
Էլ․ փոստ՝ ani.grigoryan@agrconsulting.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ, Ավագ հաշվապահ, Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
-Աշխատանքի ենք հրավիրում փորձառու հաշվապահի, ընկերության հետ համագործակցող ընկերությունների հաշվապահական բաժնի գործունեության համար, ով կապահովի ընկերության անխափան աշխատանքը և ռեսուրսների արդյունավետ կառավարումը.
-Կատարել հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ` կապված տնտեսական գործառնությունների հետ` ամբողջությամբ կամ մասնակի ուղղություններով հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, ֆինատնտեսական գործունեության արդյունքների հաշվարկների, ապրանքների արտադրության և իրացման հետ կապված ծախսերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների և այլ հաշվառումների:
-Իրականացնել հաշվառման կոնկրետ ուղղություններին համապատասխան սկզբնական փաստաթղթերի ընդունումն ու հսկողությունը, ինչպես նաև դրանց հերթական հաշվառումը:
-Կազմել ապրանքների ինքնարժեքի հաշվարկաման հաշվետվություն, բացահայտել ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները, առաջարկություն պատրաստել դրանց կանխման համար:
-Հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա մասնակցել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծության անցկացմանը` ներտնտեսական պաշարների բացահայտման, փաստաթղթաշրջանառության կատարելագործման հետ կապված միջոցառումներին
-Հաշվապահական հաշիվներում արտացոլել հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների շարժի հետ կապված բոլոր գործարքները
-Հաշվապահական հաշվետվություններ կազմելու համար պատրաստել հաշվապահական փաստաթղթեր, ապահովել դրանց պահպանումը, ձևակերպել սահմանված կարգին համապատասխան արխիվացնելու համար:
-Իրականացնել հաշվապահական տեղեկատվության տվյալների բազային ձևավորման, անցկացման և պահպանման հետ կապված աշխատանքներ.
Պահանջներ՝
-Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
-Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
-Հաշվապահական ծրագրերի իմացություն (ՀԾ համակարգ, 1C),
-Համակարգչային գրագիտություն, ցանկալի է հավելյալ ծրագրի իմացություն word, exell
-Ազնվություն, արագաշարժություն, ճկունություն
-Թիմում աշխատելու և լարված իրավիճակներում շուտ կողմնորոշվելու հմտություն:
-Տարբեր լեզուների իմացությունը ազատ հաղորդակցվելու և գրագիտության մակարդակով և փորձագետ հաշվապահի որակավորումը կդիտվի որպես առավելությունառավելություն կդիտվի առավելություն
-Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն։
-Ճշտապահություն, ազնվություն, մարդկային բարձր որակներ։
Աշխատավարձ` Աշխատավարձի չափը կախված է աշխատանքային փորձից և մասնագիտական հմտություններից
Այլ նշումներ` Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00
Facebook մեկնաբանություններ