#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Հայաստան, Երևան
Հեռախոս՝ 011 508 800
Էլ․ փոստ՝ recruitment շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ “Երեմյան Փրոջեքթս” ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու հաշվապահներ՝ մեր մեծ թիմին միանալու համար։
Պահանջներ՝ Պարտականություններ․
– Կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ,
– Կազմել նյութածախսի հաշվետվություններ՝ հիմք ընդունելով ինքնարժեքի հաշվառման բաժնի կողմից տրամադրված տվյալները,
– Կատարել աշխատավարձի հաշվարկ,
– Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
– Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր,
– Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները,
– Իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը։

Պահանջվող հմտություններ․
– Առնվազն երեք տարվա հաշվապահական փորձ, ներառյալ համանման ոլորտի փորձ,
– Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական ստանդարտների իմացություն,
– MS Office, Excel, E-invoicing, ՀԾ իմացություն,
– Ուշադրություն, կենտրոնացում,
– Պատասխանատվության բարձր զգացում,
– Սթրեսակայունություն,
– Արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն,
– Հաշվապահության բնագավառում ճանաչված որակավորման առկայությունը ցանկալի է։

Դիմելու կարգ․
Դիմել կարող եք` ինքնակենսագրություններն ուղարկելով recruitment շնիկ yeremyanprojects.com էլ. հասցեին` նշելով պաշտոնը (Հաշվապահ_YP), որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձիք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ