#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Երևան, Հայաստան
Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
– Մուտքագրել ձեռք բերված ապրանքների և մթերքների տվյալները համապատասխան ծրագրում,
– Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական պաշարների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ,
– Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները,
– Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանությունը մատակարարների հետ՝ համաձայնեցված գնացուցակի հետ,
– Կատարել նյութածախսի հաշվարկ /վերահսկել հումքի ծախսը/,
– Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
– Բարձրագույն կրթություն,
– Ինքնարժեքի հաշվառման նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
– MS Excel-ի գերազանց իմացություն,
– Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն,
– Սթրեսային պայմաններում աշխատելու ունակություն,
– Պատասխանատվության զգացում,
– Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
– Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն,
– Ուշադրություն մանրուքներին:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ՝ Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` թեմա բաժնում պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում են:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ