#գործկա Երեմյան Փրոջեքթսում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Տերյան 8
Հեռախոս՝ 011508800
Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Արտադրամասի գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Երեմյան Փրոջեքթսը փնտրում է Արտադրամասի գլխավոր հաշվապահ:
Աշխատանքային պարտականություններ՝
– Իրականացնել հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը
– Գլխավորել նախահաշիվների կազմման սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերի նախապատրաստման և ընդունման հետ կապված աշխատանքները
– Ապահովել կազմակերպության Արտադրամասի հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդյունավետ վարումը՝ հաշվառման աշխատանքների մաքսիմալ կենտրոնացվածության հիման վրա
– Ապահովել ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում
– Ապահովել փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, արտադրանքի ինքնարժեքի, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը
– Իրականացնել վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների վրա
– Ապահովել հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների և հաշվապահական ծրագրերի նախապատրաստումը և ներդրումը
Պահանջվող որակավորումներ՝
– Բարձրագույն կրթություն
– Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ
– ՀԾ գերազանց իմացություն, Հարկային օրենսգրքի դրույթների վարժ իմացություն
– Excel ծրագրի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի աշխատանքային մակարդակի իմացություն
– ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունը համարվում է առավելություն
Դիմելու գործընթաց՝ Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին՝ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ