#գործկա Բրենդ Լիդեր ընկերությունում

Ընկերություն՝ Բրենդ Լիդեր
Հասցե՝ Ներքին Շենգավիթ 11 փ., 1-ին շինություն
Հեռախոս՝ 099846777
Էլ․ փոստ՝ hr շնիկ brandleader.am
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Հաշվապահական հաշվառման փաստաթղթավորում ու հաշվապահական հաշվառման ծրագրում գործարքների գրանցում
– Հարկային, վիճակագրական և ՀՀ օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունների կազմում
– Բանկային գործառնությունների իրականացում և վերահսկում
– Ակտիվների և պարտավորությունների գույքագրման վերահսկում
– Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ)
– Ապրանքանյութական պաշարների ինքնարժեքի ձևավորում
– Հաշվապահական հաշվեկշռի ստուգում ամփոփում
– Ժամկետանց ապրանքի դուրս գրման փաստաթղթերի կազմում
– Բանկերին տրվող ֆինանսական հաշվետվությունների կազմում
– Հարկային ոլորտին առնչվող իրավական ակտերի փոփոխությունների, նախագծերի ուսումնասիրում
Պահանջներ՝
– 1C 8.3 ծրագրի գերազանց իմացություն
– E-invocing, Vero համակարգչային հավելվածների գերազանց տիրապետում
– Word, Excell ծրագրերի իմացություն
– Ուշադրություն, կենտրոնացում
– Պատասխանատվության բարձր զգացում
– Սթրեսակայունություն
– Արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն
– Առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
Այլ նշումներ՝ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը hr շնիկ brandleader.am էլ. փոստի հասցեին՝ «Թեմա» դաշտում նշելով հաստիքի անվանումը

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ