Ընկերություն՝ Արարատ Սննդի կոմբինատ
Հասցե՝ Շարուրի 37
Էլ․ փոստ՝ araratjuicehr շնիկ yahoo.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ «Արարատ» սննդի կոմբինատը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով գլխավոր հաշվապահի, ով պատասխանատու կլինի կազմակերպության հաշվապահական հաշվառման պատշաճ կազմակերպման և ապահովման համար:
Պարտականություններ՝
• Կազմակերպության հաշվապահական հաշվառման համալիր վարում
• Հարկային, վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
• Աշխատավարձի, ներմուծման գործարքների, հիմնական միջոցների հաշվառում
• Կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացների իրականացում
• Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության ապահովում, ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
• Կազմակերպության գործառնությունների համապատասխանության ապահովում ՀՀ օրենսդրության հետ
• Հաշվապահական փաստաթղթավորման ապահովում ՀՀ օրենսդրության համաձայն
• Հաշվապահական թիմի աշխատանքի պլանավորում և կազմակերպում
• Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն ֆիզիկամաթեմատիկական, հաշվապահական, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում
• Առնվազն 5-10 տարվա աշխատանքային փորձ
• ՀԾ-Հաշվապահ ծրագրի և MS Office ծրագրերի գերազանց իմացություն
• ՀՀ հաշվապահական ստանդարտների գերազանց իմացություն
• Մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն
• Պատասխանատվության բարձր զգացում
• Թիմում աշխատելու և հաղորդակցվելու բարձր հմտություններ
• Ժամանակի կառավարման բարձր հմտություններ
Աշխատավարձ՝ Բարձր մրցակցային
Այլ նշումներ՝ Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեները araratjuicehr շնիկ yahoo.com էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում են (Գլխավոր հաշվապահ):
Facebook մեկնաբանություններ