Գործարքը կանխի՞կ է, թե՞ անկանխիկ

Արթուր․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է հաշիվ՝ 4 000 000 դրամ: Գումարը դրամարկղից տրվել է առհաշվին, առհաշիվը տարել է բանկ և փոխանցել է գործընկերոջ հաշվին: Սա կանխի՞կ, թե՞ անկանխիկ գործարք է, և կա՞ արդյոք խախտում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Առ հաշիվ անձը տարել է բանկ մուտք արել իր հաշվին և կատարել փոխանցում: Եթե քայլերը ճիշտ եմ հասկացել, ուրեմն դա անկանխիկ գործարք է, և խախտում չկա:

Արթուր

Բարև Ձեզ, Արթուր։ Գործարքը կհամարվի անկանխիկ՝ համաձայն «ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ պաշտոնական պարզաբանում N 8-ի 9-րդ կետի.

9. Օրենքի կիրառության իմաստով ապրանքների ձեռքբերման, ծառայությունների ստացման և (կամ) աշխատանքների ընդունման դիմաց վճարումներ կատարողի համար կանխիկ վճարում չի համարվում, եթե վճարումները կատարվում են առհաշիվ անձի վճարային քարտի միջոցով` այդ թվում՝ այն դեպքերում, երբ առհաշիվ անձի հաշվետվության հիման վրա կազմակերպության կամ ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ կողմից առհաշիվ անձին փոխհատուցումը կատարվել է կանխիկ վճարմամբ:

Tigran

Ըստ էության անկանխիկ գործարք է, սակայն մյուս կողմից հարցը նա է թե այդքան գումար դրամարկղում որքան ժամանակով է մնացել:

Արմինե

Բարև ձեզ: Սա կանխիկ գործարք է և ոչ մի խախտում չկա։

karine

Գործարքը անկանխիկ է։

Վահե

Այս իրազեկման թերթիկի մեջ կա Ձեր հարցի պատասխանը:

Նառա

Բարև Ձեզ,
Կցանկանամ նշել, որ պաշտոնական պարզաբանում 8-ը ուժը կորցրել է քանի որ ուժը կորցրել է դրամարկղային գործ.-երի մասին օրենքը, հետևաբար այդ պարզաբանումը այս պահին/2018թ-ից հետո/ ոչինչ չի տալիս մեզ՝ հաշվապահներիս: