Ելենա․
Բարև Ձեզ։ Մեր ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով։ Իրեն պատկանող անշարժ գույքը ուզում է վաճառել այլ կազմակերպությանը, որը աշխատում է ԱԱՀ-ով։ Այսպիսի հարց։ Մեր կողմից պետք դուրս գրվի հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվ։ Մեր կազմակերպության համար ԱԱՀ-ն կառաջանա 115 մլն․-ը գերազանցող գումարից։ Եթե դուրս գրեմ հարկային հաշիվ շենքի վաճառքի գնով (200 մլն․), ապա կառաջանա ԱԱՀ այդ գումարի 20%, որը ավել է օրենքով սահմանված ԱԱՀ-ից ((200 մլն-115 մլն․) գումարից)։ Խնդրում եմ Ձեր խորհուրդը այս հարցի լուծման համար։ Կանխավ շնորհակալ եմ։
որպեսզի գրեք հարկային հաշիվ պետք է նախօրոք ԱԱՀ-ի անցնելու հայտարարությունը ներկայացնեք, իսկ ԱԱՀ դուք վճարելու եք 200 մլն-115 մլն․ գումարից, ու մինչև տարեվերջ ինչքան կկազմի ԱԱհ մասը,
Տիգրան,շնորհակալություն պատասխանի համար։ Իսկ եթե շենքը վաճառվի և հետո ավտոմատ անցնենք ԱԱՀ-ի համակարգ, այդ դեպքում հաշիվ-վավերագի՞ր է դուրս գրվելու։ Ընդհանրապես, այդ դեպքում ինչպե՞ս պետք է ձևակերպել գործարքը։
1 եթե շենքը վաճառվի հետո ավտոմատ չեք անցնի ԱԱՀ-ի համակարգ, Պեկ-ից կծանուցեն հայտարարություն ներկայացնել,
2 նայեք նաև ՀՕ հ. 264
Շնորհակալ եմ պատասխանի համար։
Քանի դեռ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, ապա Ձեր կողմից պետք դուրս գրվի հաշիվ վավերագիր։
Շնորհակալ եմ պատասխանի համար։