Գործատուն փոխում է իր գործունեության հասցեն

Գոհար․

Բարի օր, հարգելիներս։ Հարցս էսպիսին է. Եթե գործատուն փոխում է իր գործունեության հասցեն մի քանի օրվա ընթացքում, ինչպե՞ս կարող է պահպանել ԱՕ 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետները, եթե աշխատավայրը փոխելու որոշումը կայացվել է մի քանի օրում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

բայց դրա արդյունքում մարդկանց կրճատում չեք անում չէ,

Nerses

Դուք հղում եք անում ԱՕ 115 հոդվածը, և նշում եք հասցեի փոփոխության մասին, եթե հաստիք եք կրճատում կամ աշխատողի փոփոխություն եք ուզում անել պետք է առաջնորդվեք ըստ ԱՕ-ի, եթե գործունեության հասցե է ընդհամենը փոխվելու ապա համաձայնագրով նշեք աշխատողի աշխատավայրի փոփոխության մասին

Մարիաննա

Բարև Ձեզ: Աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին՝ 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին՝ 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին՝ 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին՝ 60 օր առաջ:
Փորձեք պահպանել ծանուցման ժամկետները տեղափոխվելուց առաջ, եթե անհապաղ անհրաժեշտ է տեղափոխվել, ապա հնարավորինս շուտ ծանուցեք աշխատողներին, բայց պահպանեք Ձեզ մոտ անհապաղ տեղափոխվելու հիմքը և նշեք այն նաև ծանուցման մեջ: Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն: