Գործատուն հրաժարվում է վճարել նպաստը

Աստղիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Դուք շատ հարցերում եք ինձ օգնել, խնդրում եմ օգնել նաև այս հարցիս պատասխանը գտնել: Ես գտնվում եմ նպատակային արձակուրդում (մինչև 3 տարեկան երեխայի խնամք) և աշխատանքի եմ 2014 թվականի հունվարի 27-ին` այսինքն երեխայիս 3 տարին լրանալու հաջորդ օրը: Նորից եմ բալիկի սպասում, սակայն գործատուն հրաժարվում է վճարել իմ 140 օր հղիության և ծննդաբերության նպաստը, ինչպե՞ս վարվեմ ես և հետո 140 օրից հետո արդյո՞ք ինձ կհասնի նպատակային արձակուրդ մինչև 2-րդ երեխայիս 3 տարեկան դառնալը, այսինքն այդ երեք տարին կհաշվվի 2014թ-ից հետո, թե՞ 2013թ.-ից հետո (2-րդ երեխայիս ծնվելուց հետո): Կանխավ շնորհակալություն: Ակնկալում եմ շտապ պատասխան:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Հարգելի Աստղիկ,
ձեր գործատուն իհարկե իրավունք չունի չվճարել նպաստը: Դուք կարող եք զգուշացնել իրեն, որ կդիմեք սոցապ, որտեղ կա հատուկ բաժին, որը զբաղվում է աշխատակիցների դիմում-բողոքներով:
Իսկ մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդը տրամադրվում է յուրաքանչյուր երեխայի համար, և հաշվարկվում է յուրաքանչյուր երեխայի ծննդյան օրից:

Աղտղիկ

Հարգելի Վիկտորյա, անչափ շնորհակալ եմ, Ձեր տված պատասխանը ինձ շատ կօգնի: