Գևորգ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է․ ենթադրենք աշխատողը դիմում է գրել օգոստոսի 26-ին և ուզում է հենց նույն օրն էլ ազատվել աշխատանքից։ Նշեմ, որ նա լիակատար նյութական պատասխանատու անձ է։ Գործատուն իրավունք ունի՞ լուծել պայմանագիրը։ ՀՀ ԱՕ հոդված 112-ը կարդացել եմ, բայց ճիշտն ասած չեմ կողմնորոշվում, հետևաբար խնդրում եմ միայն օրենսգրքի հոդվածին հղում չտալ, եթե հնարավոր է՝ կիսվեք Ձեր իմացածով։ Կանխավ շնորհակալություն։
Բարև Ձեզ, Գևորգ: Եթե տվյալ աշխատողի հետ կա նյութական պատասխանատվության պայմանագիր, ապա աշխատանքից ազատվելու դեպքում պետք է կատարվի հանձնում-ընդունում, այսինքն՝ պետք է բացառվի պարտք ու պահանջը: Ինչ վերաբերում է նույն օրը աշխատանքից ազատվելուն, ապա աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝ եթե աշխատողը խախտում է ծանուցման 30-օրյա ժամկետը, և եթե գործատուն առարկում է, ապա աշխատողը պետք է վճարի տուժանք.
Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2 կետ՝
2.2. Աշխատողի կողմից սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ժամկետները չպահպանվելու և աշխատանքային պայմանագիրը աշխատողի ծանուցման մեջ (աշխատանքից ազատվելու մասին դիմումում) նշված այլ ժամկետում լուծելու վերաբերյալ գործատուի առարկության դեպքում աշխատողը պարտավոր է գործատուին վճարել տուժանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար՝ միջին օրական աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը:
քանի որ նյութական պատասխանատու անձ է,ապա ընդունում հանձնում պետք է արվի որ վերջնահաշվարկ հաշվելուց էլ պարզ լինի պարտք ունի թե ոչ,
Իմ կարծիքով, եթե գործատուն համաձայն է և չի առարկում, ապա կարող է ազատել նույն օրը:
Փոխհամաձայնության դեպքում կարող է ազատել նույն օրը։