Անյուտա.
Բարեւ ձեզ: Խնդրում եմ օգնեք: Լրագրող եմ, բալիկս 2տ 3 ամսական է: ՄԻնչ հղիության արձակուրդ գնալս որպես գրանցված աշխատող աշխատել եմ լրատվամիջոցում` պատրաստելով աշխատանքային պլանով նախատեսված նյութեր և դրա դիմաց ստանալով ֆիքսված, հաստատուն աշխատավարձ, ենթադրենք ամսական 20 նյութ 100.000 աշխատավարձ: Այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքի, սակայն գործատուն ասում է, որ նախկին աշխատանքի ծավալով ինձ չի կարող վերցնել աշխատանքի, որովհետև արտահաստիքային թղթակիցներ ևս ունի, որոնք իմ բացակայության ժամանակ փաստորեն պատրաստել են նյութեր և ըստ գործատուի քանի որ նրանք այժմ էլ շարունակելու են պատրաստել: Ստացվում է, որ լրատվամիջոցը ստանում է իր 20 նյութը, բայց այս դեպքում ցանկանում է դա բաշխել իմ ու ևս երկու լրագրողի միջև:
Լսել եմ, որ աշխատանքային օրենսգրքով գործատուն չի կարող ավելի պակաս վարձատրությամբ աշխատանք առաջարկել հետծննդյան արձակուրդից վերադարձող աշխատողին: Կուզեի իմանալ, կարո՞ղ եմ պահանջել, որ պատրաստեմ նախկին աշխատանքային պլանով նախատեսված նյութերը և դրա դիմաց ստանալ նախկինում ստացածս ֆիքսված, հաստատուն աշխատավարձը: Ի՞նչ է նախատեսվում օրենքով:
Բարև Ձեզ:
Գործատուն առհասարկ աշխատողի վարձատրությունը չի կարող փոփոխել առանց աշխատողի գրավոր համաձայնության: Այլ հարց է, թե ինչպես է վարձատրության կարգը նշված Ձեր աշխատանքային պայմանագորում: Եթե դա հստակ թիվ է, օրինակ ամսական 100 000 դրամ, ապա այդ գումարը գործատուն չի կարող նվազեցնել, իսկ եթե օրինակ գրված է 1 նյութը 5 000 դրամ, ապա գործատուն առանց իջեցնելու 1 նյութի արժեքը կարող է պատճառաբանել, որ ամսական Դուք քիչ նյութ եք բերում, որի արդյունքում քիչ եք վարձատրվում: Այստեղ պետք է արդեն ապացուցելի լինի Ձեր կողմից նյութեր հանձնելու փաստը:
Այսինքն, հասկանալու համար` արդյո՞ք գործատուն հնարավորություն ունի իջեցնել Ձեր աշխատավարձը, թե ոչ, պետք է հասկանալ, թե ինչպես է ձևակերպված Ձեր աշխատանքային պայմանագիրը:
Եթե ցանկանում եք, կարող եք Ձեր աշխատանքային պայմանագիրը ուղարկել an.harutyunova շնիկ gmail.com հասցեին, որին ծանոթանալուց հետո հնարավոր կլինի ավելի հստակ պատասխանել: