Հարգելի հաշվապահներ, տաքսի ծառայության դիսպեչերի հետ, եթե կնքել է գործավարձով պայմանագիր, յուրաքանչյուր սպասարկած հաճախորդի համար 25 դրամ, և այնպես ստացվի ամսվա վերջում, որ 68 000 քիչ կազմի գումարը, սխալ կլինի՞։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հարգելի հաշվապահներ, տաքսի ծառայության դիսպեչերի հետ, եթե կնքել է գործավարձով պայմանագիր, յուրաքանչյուր սպասարկած հաճախորդի համար 25 դրամ, և այնպես ստացվի ամսվա վերջում, որ 68 000 քիչ կազմի գումարը, սխալ կլինի՞։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Գործավարձային վարձատրման դեպքում 68 000-ի սահմանով չեն առաջնորդվում, այլ այս չափերով.
Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:
Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: