Գործառնական վարձակալություն

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը անձից գործառնական վարձակալությամբ գրասենյակ է վերցրել` յուր. ամսվա 18-ին վճարելով 80000 դրամ համաձայն պայմանագրի, սակայն կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով մարտ-ապրիլ ամիսների վարձը վճարել է մեկ ամիս ուշ մայիսին: Այս դեպքում եկամտահարկի հաշվետվության մեջ ինչպե՞ս պետք է ներառեմ:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Իննա

Ըստ վճարման:

EvA

Համաձայն չեմ Իննայի հետ: Կարծում եմ` ըստ հաշվարկման: Կապ չունի, որ վճարումը ուշացրել եք պայմանագրում նշված ժամկետից, դա Ձեր պարտքն է: Իսկ հաշվետվության մեջ կարծում եմ պետք է նշվի տվյալ ամսվա համար, անկախ նրանից , թե երբ եք գումարը վճարել:

Թեհմինե

Եկամտահարկի մասին օրենքում նշվում է, որ հարկը պահվում է վճարման պահին: