Արմեն.
Բարև ձեզ: Շատերս ցանկանում ենք իմանալ` եթե կազմակերպությունը իր ֆիրմային անվանումը փակցնում է իր գործունեության վայրի ճակատային մասում և եթե դա համարվում է գովազդ, ապա տուրքի ո՞ր դրույքաչափով պետք է վճարվի, որպես այլ արտաքին գովազդի համար սահմանված լրիվ դրույքաչափո՞վ, թե՞ որպես սեփական կազմակերպության գովազդի համար սահմանվածով, այն է` այլ արտաքին գովազդի դրույքաչափի 10%-ի չափո՞վ: Կանխավ շնորհակալ ենք:
Տեղական տուրքի այս դրույքաչափով պետք է վճարվի յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝ զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով.: