Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի իրավիճակում եմ հայտնվել: Հաշվարկային հաշիվ եմ գրել ապրիլ ամսին և մայիս ամսից անցել եմ ԱԱՀ դաշտ, դիմացի կողմը ամիսներ անց ասեց, որ համաձայն չի և հաշիվը չի ստորագրի, ես շրջանառության հարկի 2-րդ եռ. հաշվետվությունը արդեն ուղարկել էի և մի քանի ամիս ԱԱՀ հաշվետվություններն էլ էի ուղարկել: Հիմա նայում եմ՝ այդ հաշվի դիմաց գրված է ջնջված, ի՞նչ անել այս դեպքում:
հաջորդ անգամ որ իրենց հետ գործ ունենաք,այդ հաշվի մի օրինակ հանեք ծրագրից ձեզ համար, այո առաջին դեպքը որ ինադու ջնջում են,
Տիգրան ջան, e-nvoiceing ում դուրս գրված հաշիվներում հաշիվը երևում է, բայց դիմացը գրված է ջնջված, հիմա ես պետք է 2-րդ եռամյակի շրջ. հարկի հաշվետվությունը փոխե՞մ։
ոչ, ինչի համար,
Շնորհակալ եմ
Բարև Ձեզ։ Տիգրան ջան, միշտ կարդում եմ այստեղ հնչեցված հարցերը, բնականաբար բոլորս ամեն օր առնչվում ենք նմանապիտ հարցերի, և ամեն անգամ կարդում եմ Ձեր գրագետ, խելացի և վստահ պատասխանները, ուզում եմ ասել Ձեզ՝ Շնորհակալություն ! ապրեք շատ, երկար կյանք ու արև ունենաք, Աստված թող միշտ Հովանի լինի Ձեզ Ձեր բոլոր գործերում։ Ձեր արածը Բարեգործություն է, ապրեք։
Շնորհակալ եմ
Բարև Ձեզ, Գայանե։ Կարծում եմ՝ պետք է ավելի մանրամասն նկարագրեք հարցը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու գնորդը համաձայն չի եղել հաշիվը ստորագրել։ Եթե, օրինակ, պայմանագրում նշվել է, որ պայմանագրի արժեքը X գումար է՝ ներառյալ ԱԱՀ-ն, ապա գնորդի չհամաձայնվելը հիմնավոր է։ Եթե Ձեր կողմից դուրս գրված հաշիվը համապատասխանում է պայմանագրի պայմաններին, ապա կարող եք բողոքարկել դատական կարգով։