Գնման ակտ

Սյուզաննա.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձից գյուղատնտեսական ապրանքներ` ձուկ, ձեռք բերելու համար երկկողմանի, թե՞ միակողմանի գնման ակտ է կազմվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Ճիշտը՝ երկկողմանի կազմեք:

Սյուզաննա

Երկողմանի գնման ա՞կտ: Ձևը կուղարկեք: Շնորհակալություն:

Ալլա

ՀՕ Հոդված 55.Հաշվարկային փաստաթուղթը և դրա կազմումը
13․ ․․․․․ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող գյուղատնտեսական արտադրանքի գործարքը կարող է փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով, եթե դրանցում առկա են սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-10-րդ կետերում (բացառությամբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար 9-րդ կետի «ա» ենթակետի և 10-րդ կետի «ա» ենթակետի) նշված՝ հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները:
4. Հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվում են՝
2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.
3) ապրանքի մատակարարման ամսաթիվը, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը.
7) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկն ու քանակը և (կամ) աշխատանքի, ծառայության տեսակն ու ծավալը.
8) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը և (կամ) աշխատանքի, ծառայության սակագինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը) ու ընդհանուր արժեքը.
9) ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող՝
բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,
գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.
10) ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող՝
բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,
գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, ապրանքների նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը գնորդին է հանձնվում առաքման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.

Սյուզաննա

Շնորհակալություն

Զոյա

Հարգելի Սյուզաննա, կազմեք պայմանագիր, երկկողմանի ակտ` հանձընման-ընդունման, և ակտ ևս երկկողմանի պայմանագրի արդյունքը` գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ:

Սյուզաննա

Շնորհակալություն

Tigran

Երկկողմանի, թե միակողմանի գնման ակտ, դա արդեն ձեր միջև պայմանավորվածության հարց է, վաճառողի անձնագրային տվյալների նշումը պարտադիր է: