Գնման ակտում նշվող ապրանքի գին

hayk.

Հարգելի հաշվապահներ, ձեր օգնությունն է պետք. արդյո՞ք գործում է ինչ-որ կարգ կամ օրենք` կապված գնման ակտի գների հետ: Օրինակ, եթե ես գնման ակտով գնում եմ համակարգիչ, ու վաճառողի հետ պայմանավորվում ենք գնման ակտում գրել շատ ցածր գին, ասենք 5000 դրամ, արդյո՞ք խնդիր կառաջանա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Arsen

Հայկ, գնման ակտով ձևակերպվում են այն ձեռքբերումները, որոնց ժամանակ դիմացի կողմը անհայտ է, այսինքն չես կարող նշել, թե ումից ես գնել տվյալ ապրանքը: Իսկ եթե դիմացի կողմը հայտնի է, ապա կազմում ես առք ու վաճառքի պայմանագիր: Ինչ վերաբերվում է 5000 դր գնման գնի հետ իհարկե եթե ունենաս առք ու վաճառքի պայմանագիր, և հարկ եղած ժամանակ գնորդը պնդի, որ ինքը քեզ այդ ապրանքը վաճառել է 5000դր, ոչ ոք ոչինչ չի կարող ասել:
artashesyana շնիկ mail.ru

Մուշեղ

Ոչինչ չեն ասի, ուղղակի կկիրառեն “Հարկերի մասին” օրենքի 22 հոդվածը:

Lana

Իմ կարծիքով Arsen-ը ճիշտ է:
Ապրանքը բիզնեսի ընդունված գներից էականորեն ցածր գնով վաճառքի արգելքը վերաբերում է վաճառողին, իսկ վաճառողը ֆիզիկական անձ է, և նրան ոչ ոք չի կարող գին թելադրել:
Հա, ի դեպ, դուք պետք է եկամտահարկ վճարեք այդ գործարքից ֆիզ. անձի փոխարեն: