Գների իջեցում կամ բարձրացում

Անի.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ ասել, թե ինչպես է կատարվում ապրանքների գների իջեցումը կամ բարձրացումը: Հրաման տալ արդյո՞ք անհրաժեշտ է, թե՞ ոչ, և ընդհանրապես ինչպե՞ս է դա արվում: Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anushik

Հրաման տալ պետք չի: Կարդացեք ՀՀ Կառավարության 315 որոշումը:
9. Տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքների գների փոփոխման դեպքում լրացվում են գրանցման գրքի 9-11-րդ սյունակները: Նույն ապրանքների գների երկրորդ փոփոխության դեպքում լրացվում են գրանցման գրքի 12-14-րդ սյունակները: Ապրանքների գների երրորդ փոփոխության դեպքում գրանցման գրքում (ապրանքների (և դրանց գների) գրանցման մասի 1-ին, 2-րդ և 5-8-րդ սյունակներում) լրացվում է նոր տող` հերթական համարով, միաժամանակ փակագծում նշվում է այդ ապրանքի առաջին (նախորդ) գրանցման տողի հերթական համարը: Ընդ որում` 2-րդ սյունակում նշվում է նոր գնով վաճառքը սկսելու ամսաթիվը, 7-րդ սյունակում` ապրանքների մնացորդի քանակը, որը ենթակա է վաճառքի նոր գնով, իսկ 8-րդ սյունակում` նոր գինը` սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:

Անի

Հարգելի Անուշիկ, եթե ձեզ համար դժվար չէ, կարո՞ղ էիք ասել` ինչ գրանցման գրքի մասին է խոսքը գնում: Ես սկզբան հաշվապահ եմ, միգուցե տեղյակ չեմ: Կազմակերպությունը ՍՊԸ-է, և այն ունի միայն առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրք: Հասույթի գիրք չկա, եթե այդ գիրքը նկատի ունեիք:

Anushik

Անի ջան, առաքման գրքում գների փոփոխություն չի արվում: Դրանք արվում են միայն հասույթի գրքում:

Անի

Հարգելի Անուշիկ, իսկ եթե հասույթի գիրք չենք վարում, այդ դեպքում ինչպե՞ս պետք է կատարվի գների իջեցումը: Ինձ շատ շտապ անհրաժեշտ է, խնդրում եմ պատասխանեք :))))))))