Gorge.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել:
Նպատակ ունենք գյուղմթերքների մեծածախ առևտուր սկսել` սկզբնական շրջանում մեծածախ շուկայից, իսկ հետո նաև անմիջապես գյուղացիական տնտեսություններից գնել մթերքը և իրացման նպատակով առաքել խանութներ: Ցանկանում ենք մի քանի հարցեր պարզել` կապված հարկման մեխանիզմների և չափերի հետ: Ձեռք բերման փաստաթուղթ չունենք, քանի որ ապրանքը ձեռք ենք բերում մեծածախ (Մալաթիայի) շուկայից: Ինչպիսի՞ փաստաթղթաբանություն պետք է վարվի այս դեպքում: Արդյո՞ք այդ պարագայում պետք է ՀԴՄ կիրառվի և եթե այո, ապա ի՞նչ եղանակով և ինչպե՞ս: Եթե պետք է ՀԴՄ կիրառվի, արդյո՞ք պետք է նաև առաքման գիրք վարվի և ի՞նչ եղանակով պետք է այն լրացվի: Ինչպե՞ս է հարկվելու տվյալ գործունեությունը: Ընդհանրապես ՀԴՄ վրա տպված գումարի ո՞ր մասն է (քանի տոկոսը) վճարվում որպես հարկ: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Գոռգե, Եթե ցանկանում եք սպառիչ պատասխան գտնել Ձեր հարցմանը, ապա կարող ենք հանդիպել և քննարկել այն, ես ունեմ 13 տարվա աշխատանքային փորձ և կարող եմ պատասխանել Ձեր հարցին, հեռ. 099 74 90 50 Հայկ: