Գյուղատնտեսական արտադրանք

Աննա․

Բարի օր, հարգելի կոլեգաներ։ Պանիր արտադրող ընկերությունը ձեռք է բերում կաթ գյուղացիներից՝ պայմանագրով, ակտով և տեղականքով։ Հարց՝ այս պարագայում կաթը համարվու՞մ է գյուղատնտեսական արտադրանք և ազատվու՞մ է եկամտային հարկից։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո կաթը համարվում է գյուղատնտեսական արտադրանք, կազատվի եկամտային հարկից, եթե ՀՕ հ.150-ի մաս 13-ին համապատասխան գնման ակտերով են, ՚ ։

Աննա

Անչափ շնորհակալ եմ

Լուսինե

Գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես` ա. հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը,
բ. տեխնիկական մշակաբույսերը,
գ. պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը,
դ. դաշտային մշակման կերային մշակաբույսերը,
ե. կերարտադրության այլ արտադրանքը,
զ. պարտեզների, խաղողի այգիների, պտղատու այգիների, հատապտղանոցների և ծաղկաբուծության արտադրանքը,
է. ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը,
ը. ծառերի և թփերի սածիլները,
թ. ծառերի և թփերի տնկիները,
ժ. տավարաբուծության արտադրանքը,
ժա. խոզաբուծության արտադրանքը,
ժբ. ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը,
ժգ. թռչնաբուծության արտադրանքը,
ժդ. ձիաբուծության, գոմեշաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը,
ժե. եղջերվաբուծության, ջայլամաբուծության և ուղտաբուծության արտադրանքը,
ժզ. ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը,
ժէ. ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը.

Լուսինե

Կարծում եմ՝ կաթը ներառվում է ժ կետում։