Գլխ. հաշվապահը կարո՞ղ է կատարել գանձապահի պարտականություններ

Սուսաննա.

Բարև ձեզ: Արդյոք գլխ.հաշվապաը կարո՞ղ է կատարել տնօրենի պարտականություններ: Գլխ. հաշվապահը կարո՞ղ է գանձապահի արձակուրդում եղած ժամանակահատվածում կատարել նրա պարտականությունները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Եթե տնօրենը արձակուրդում է, նրա պարտականությունները կարող են դրվել գլխ. հաշվապահի վրա /իհարկե հրամանով/, իսկ գանձապահի արձակուրդի ժամանակ, եթե ուրիշ աշխատող չկա, կդրվի տնօրենի վրա /իհարկե հրամանով/:

Tigran

Գլխ.հաշվապաը կարող է կատարել տնօրենի պարտականություններ հրամանի հիման վրա, եթե այլ պատասխանու անձ չկա՝ տեղակալ,կոմերցիոն տնօրեն: Գլխ. հաշվապահը կարող է ժամանակավոր գանձապահի արձակուրդում եղած ժամանակահատվածում կատարել նրա պարտականությունները, եթե հաշվապահության այլ աշխատող չկա կամ ևս արձակուրդում են:

Անահիտ

Այո, գլխ. հաշվապահը կարող է գանձապահի արձակուրդում եղած ժամանակահատվածում կատարել նրա պարտականությունները:

Ալլա

Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:

Արմինե

Եթե այլ աշխատող չկա, այո, իհարկե կարող է հրամանով կատարել գանձապահի պարտականությունները

Մարիաննա

Բարև Ձեզ։ Ոչ, գլխավոր հաշվապահը չի կարող ստանձնել գանձապահի պարտականությունները։

Էմիլի

Գշխավոր հաշվապահի վրա կարող է դրվել և գանձապահի և տնօրենի պարտականությունները, իկարկե ամպայման հրամանում երկրորդ կետով նշեք, որ․
2. Որպես փոխարինող նշանակել անուն ազգանուն և վճարել աշխատավարձը օրենքով սահմանված կարգով:
Եթե տնօրենի աշխատավարձը բարձր է քան հաշվապահինը, ապա հաշվապահը տնօրենին փոխարինելու ժամանակ քանի օր փոխարինում է այդքան ժամանակ հաշապահի կեղտոտ գումարը լինում է տնօրենի կեղտոտ աշխատավարձը

karine

Տնօրենի պարտականությունները ժամանակավորապես հրամանի հիման վրա կարող են դրվել հաշվապահի վրա հավելավճարով։ Գանձապահի պարտականությունները հաշվապահի վրա կարող են դրվել միայն այն դեպքում, եթե աշխատողների թիվը 3-ից չի գերազանցում։ Կարող եք պարտականությունները դնել տնօրենի վրա։

Էլինա

Այո, իհարկե, բայց պարտադիր պետք է կազմվի համաձայնագիր, ըստ որի գլխավոր հաշվապահի վրա դրվում են գանձապահի պարտականությունները, համաձայնագիրը պարտադիր է։