Գլխավոր հաշվապահի տեղակալի #գործկա Զինվորի տուն ՀԿ-ում

Ընկերություն՝ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպություն
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 58
Հեռախոս՝ +37477982849
Էլ․ փոստ՝ hr@zinvoritun.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի տեղակալ

Աշխատանքի նկարագրություն՝

• Մասնակցություն հաշվապահական հաշվառման` միջազգային չափանիշներին և օրենսդրական պահանջներին համապատասխան քաղաքականության մշակման գործընթացին,
• Կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ բանկային փոխանցումների կատարում,
• Ֆինանսական փաստաթղթերի ընդունում կամ տրամադրում, եկամուտների և ծախսերի վերահսկում,
• Աշխատավարձերի հաշվարկում և տրամադրում, ինչպես նաև այլ վճարման ենթակա գումարների ժամանակին փոխանցում,
• Հաշվապահական հաշվառումների և դրանց պահպանման համար անհրաժեշտ առաջնային փաստաթղթերի չափանիշի ստեղծում և դրանց ճշգրտության վերահսկում,
• Տեղեկատվության հաշվառում հաշվապահական համակարգում,
• Տեղեկատվության կամ փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին ներկայացում կարգավորող մարմնին,
• Հարկային ստուգման ընթացքում փոխգործակցություն հարկային մարմինների հետ,
• Կազնակերպության շահառուների կամ գործընկերների հետ բանակցությունների և գործերի վարում իր իրավասության սահմաններում:

Պահանջներ՝

• Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտում
• Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
• Հարկային օրենսգրքի իմացություն
• Ռուսերենի և անգլերենի իմացություն
• ՀԾ համակարգի գերազանց իմացություն, E-invoicing, MS Office (հատկապես Excel) ծրագրերի իմացություն
• Պլանավորման, կազմակերպչական և առաջնորդման հմտություններ
• Ժամանակի կառավարման և վերջնաժամկետների պահպանման ունակություն
• Թիմային աշխատանքի և գործակցության ունակություններ

Աշխատավարձ՝ 300.000 ՀՀ դրամից սկսած
Այլ նշումներ՝ Դիմելու ընթացակարգ Եթե Ձեր փորձը և որակավորումները համապատասխանում են սույն հաստիքի պահանջներին, ապա խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@zinvoritun.am էլ.փոստի հասցեին՝ «Թեմա/Subject» դաշտում նշելով «Գլխավոր հաշվապահի տեղակալ»։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները

Կիսվել՝