Գլխավոր հաշվապահի որակավորման վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` գլխավոր հաշվապահին պարտադիր պայման ունի՞ ստանալու ինչ որ որակավորում՝ սերտիֆիկատ կամ լիցենզիա, եթե ընկերությունը խոշոր հարկատու է, կամ կա՞ արդյոք, որ սահմանված շեմից անցնում է գումարի շրջանառությունը, պետք է Կենտրոնական բանկից կամ ինչ որ կառույցից ստանա տվյալ հավաստագիրը։
Կանխավա շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն փորձագետ հաշվապահները և աուդիտորները: Այն դեպքում, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարում է մասնագիտացված կազմակերպությունը, ապա վերջինիս կողմից գլխավոր հաշվապահի գործառույթներն իրականացնող լիազորված անձը ևս պետք է լինի փորձագետ հաշվապահ կամ աուդիտոր:
Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն Է՝
ա. ՀՀ տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ կատարող անձ կամ հաշվետու թողարկող է, բացառությամբ արժեթղթերի հրապարակային առաջարկ կատարող անձ կամ հաշվետու թողարկող հանդիսացող Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը
բ. բանկ է, վարկային կազմակերպություն, վճարահաշվարկային կազմակերպություն, ներդրումային ընկերություն, կարգավորվող շուկայի oպերատոր, կենտրոնական դեպոզիտարիա, ապահովագրական ընկերություն, վերաապահովագրական ընկերություն, ապահովագրական բրոքերային կազմակերպություն կամ ներդրումային ֆոնդի կառավարիչ.
Խոշոր կազմակերպություն է այն կազմակերպությունը, որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ գերազանցել է հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.
ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 10 միլիարդ ՀՀ դրամ,
բ. գործունեությունից հասույթը՝ 20 միլիարդ ՀՀ դրամ,
գ. աշխատողների միջին տարեկան թիվը՝ 250.
Միջին կազմակերպությունը այն կազմակերպությունն է, որը փոքր կազմակերպություն կամ միկրոկազմակերպություն չէ և հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.
ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 10 միլիարդ ՀՀ դրամ,
բ. գործունեությունից հասույթը՝ 20 միլիարդ ՀՀ դրամ,
գ. աշխատողների միջին տարեկան թիվը՝ 250։

Tigran

Մասնավոր հատվածի կազմակերպության գլխավոր հաշվապահի կամ փորձագետ-հաշվապահի որակավորում՝ սերտիֆիկատ ստանալու համար պետք է դիմել հաշվապահներ ու աուդիտորների ասոցիացիա, թեև վստահ չեմ, որ հիմա որակավորում անցկացնում են: Այո, իրացման շրջանառությունը կապ ունի որկավորման պահանջի հետ:

Knarik

Ոչ մի հավաստագիր պետք չի, եթե տնօրենիդ բավարարում է քո կատարած աշխատանքը և ստուգման արդյունքները, և Դու տիրապետում ես գլխավոր հաշվապահի աշխատանքին, ուրեմն աշխատիր:

Anushik

Այն դեպքում, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարում է մասնագիտացված կազմակերպությունը, ապա վերջինիս կողմից գլխավոր հաշվապահի գործառույթներն իրականացնող լիազորված անձը ևս պետք է լինի փորձագետ հաշվապահ կամ աուդիտոր: Ավելի մանրամասն.