Ընկերություն՝ Դեմոլաբ տեղեկատվական կենտրոն ՀԿ
Հասցե՝ ք․Երևան, Արամի 64
Հեռախոս՝ 095 506305
Էլ․ փոստ՝ shanahit@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
- Ընկերության գործունեության համար անհրաժեշտ բանկային փոխանցումների կատարում,
- Ֆինանսական փաստաթղթերի ընդունում կամ տրամադրում, եկամուտների և ծախսերի վերահսկում,
- Ծրագրային ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
- Աշխատավարձերի հաշվարկում և տրամադրում, ինչպես նաև այլ վճարման ենթակա գումարների ժամանակին փոխանցում,
- Հաշվապահական հաշվառումների և դրանց պահպանման համար անհրաժեշտ առաջնային փաստաթղթերի ստեղծում,
- Տեղեկատվության հաշվառում հաշվապահական համակարգում և առաջնային փաստաթղթերի համապատասխանության վերահսկում,
- Տեղեկատվության կամ փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին ներկայացում կարգավորող մարմնին՝ օրենսդրական պահանջների խստիվ պահպանմամբ, և համապատասխան վերահսկողություն,
- Հարկային ստուգման ընթացքում փոխգործակցություն հարկային մարմինների հետ՝ առավելագույնս հետևելով օրենսդրության պահանջներին և ընկերության շահերին,
- Ընկերության հաճախորդների կամ գործընկերների հետ բանակցությունների և գործերի վարում իր իրավասության սահմաններում:
Պահանջներ՝ - Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
- Բարձրագույն կրթություն տնտեսության, ֆինանսների ոլորտում
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է
- Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն
- Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն
- ՀԾ իմացություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Excel, Word)
- Հաշվապահական հաշվառման ՀՀ օրենսդրության իմացություն
- Ֆինանսական հաշվետվությունների հիմունքների իմացություն
Վերջին մեկնաբանություններ