Գլխավոր հաշվապահը 10 միլիոն դոլար է ծախսել

calcandpen Նախկին գլխավոր հաշվապահը Կալիֆորնիա նահանգից ձերբակալվել է 9,9 միլիոն դոլարի յուրացման մեղադրանքով:

51 տարեկան Անետտ Յեոմանսը աշխատել է որպես գլխավոր հաշվապահ Quality Woodworks, Inc ընկերությունում, որը զբաղվում է փայտե կահույքի արտադրությամբ:2001 – 2007 թթ ընկած ժամանակահատվածում նա շաբաթական 25 հազար դոլար է ծախսել` կատարելով գնումներ կրեդիտ քարտով, իսկ հետո դուրս է գրել այդ գումարները ընկերության հաշվարկային հաշվից: Ղեկավարությունը իր գլխավոր հաշվապահին լիովին վստահում էր, և այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ոչ մի անգամ չի հրավիրել անկախ աուդիտորի` ստուգում կատարելու համար:

Հաշվապահի չարաշահումները պատահական բացահայտվել են այն բանից հետո, երբ 2008 թ-ի փետրվարին ընկերությունը ծանուցում է ստացել American Express բանկային չեկերից մեկի օգտագործման վերաբերյալ:

Յուրացված գումարը կինը ծախսել է շորերի, կոշիկների և կենցաղային տեխնիկայի գնման նպատակով:Նա ծախսել է 240 հազար դոլար 400 զույգ կոշիկի, 300 հազար` շորերի ձեռք բերման համար, բացի դա` գնել է 160 կանացի պայուսակ` մոտ 2 հազար դոլար արժողությամբ յուրաքանչյուրը: Որպեսզի այս ամենը տեղավորվի տանը, Յեոմանսը, իհարկե` ընկերության հաշվին, վերակահավորել է իր տան ննջասենյակներից մեկը որպես մառան:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հայկ

փողը միշտ քիչ է, մարդու աչքը պիտի կուշտ լինի. . .

karine

Անընդունելի է։

Իննա

Վերջում սպասելի էր, որ այդ ամենը տեղավորելու համար առանձնատուն է գնել: