Գիշերային աշխատանքի համար աշխատավարձի հաշվարկ

Վահե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պարզաբանեք․
Աշխատողի հաստիքը 90 000 է, աշխատում է 18:00 ից մինչև հաջորդ օրվա 10:00։ Ժամային դրույքաչափը 90 000 / 168 = 535.71, գիշերային ժամվա համար 535.71 * 30% = 160.71։ 535.71+160.71= 696.42 Նոր հետո սա էլ բազմապատկեմ գիշերային (8 ժամ) փաստացի աշխատած ժամերով, ճի՞շտ է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Նախ գիշերային աշխատանք է համարվում ժամը 22:00-ից մինչև 06:00-ն կատարված աշխատանքը: Այո, գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար հավելումը ժամային դրույքաչափի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով պետք է կազմի: Ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ) սահմանված է 406 դրամ: Հետևաբար ժամը 18:00-ից 22:00-ն պետք է վճարվեք ոչ պակաս 406 դրամից, ժամը 22:00-ից 06:00-ի համար՝ ոչ պակաս 528 դրամից: Հաշվի առեք, որ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: Ձեր աշխատանքը բնականաբար գրաֆիկով է, հետևաբար ամիսների հաշվարկներում քիչ տարբերություններ կարող են լինել:

Ամիկում

Աշխատում է 16 ժամ, ճի՞շտ հասկացա: Այո, ճիշտ եք հաշվարկում 8 ժամի համար իր հասանելիքը, իսկ գիշերվա 8 ժամի համար՝ հավելավճար 30 %: