Գերծունեության վերսկսման հայտ

Արփինե.

Բարև Ձեզ։ Եթե միկրոհամակարգում աշխատող Ա/Ձ-ն ապրիլին դադար է տվել,և 01.06-ից վերսկսելու հայտ է տալու, էլ կարիք չկա չէ՞ 257 ձև ուղարկելու, 2022-ի համար արդեն տվել ենք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ոչ , պետք է ամպայման տաք։
ՀՕ Հոդված 267.Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները  
1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում.
5) հարկային տարվա ընթացքում պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանվածհարկային տարվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու կամ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևովմիկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարվա ընթացքում մինչև պետական հաշվառումից դուրս գալը, Օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն, համարվել է շրջանառության հարկ վճարող կամ, Օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն, համարվել է ԱԱՀ վճարող:

Արփինե

Մերսի շատ, բայց ԱՁ-ն հաշվառումից չեն հանել, ընդամենը 207 ձև-ով դադար ենք տվել:

Ալլա

Կապ չունի , դժվար չէ կարծում եմ այդ հայտարարությունը նորից տաք նոր ամսաթվով։

Արփինե

Իհարկե դժվար չի, կփորձեմ, բայց կարծում եմ ծրագիրը չի թողնի, այդ դեպքում բերելու է հայտը պետք է ուղարկեիք մինչև փետրվարի 20։ Ամեն դեպքում կփորձեմ, շնորհակալ եմ շատ։

Ալլա

Որ փորձեք խնդրում եմ տեղյակ պահեք, արեցիք, թէ՝ ոչ։

Արփինե

Անպայման

Tigran

Այն համոզմանն եմ, որ երկրորդ անգամ այս տարի միկրոյի համակարգում չի հաջողվի գործեք, քանի որ ձեր դեպքը օրենքում չկա,այսինքն կարգավորում չի սահմանված այդ իրավիճակի հաշվով։

Արփինե

Շնորհակալ եմ շատ, վերսկսելու հայտը ուղարկել եմ արդեն, վաղը կփորձեմ տեսնեմ թույլ կտա 257 ձևը ուղարկել, իմ կարծիքով ծրագիրը թույլ չի տա քանի որ 2022 ի համար հունվարին արդեն ուղարկել ենք, և նույն տարվա համար էլ պետք չէ ուղարկել, եթե հաշվառումից չեն հանել ԱՁ ն։ Ամեն դեպքում կփորձեմ պեկ-ից ճշտել։

Արփինե

Բարև Ձեզ ծրագիրը թույլ չտվեց, ոչ էս օրով ոչ էլ 01.01.2022 ով գրում է, որ պետք է ուղարկել մինչև փետրվարի 20։ ՊԵԿ -ից ասեցին որ եթե 2022ի համար տարվա սկզբին հանձնել եք, այլևս կարիք չկա դա ամբողջ տարվա համար է։

Tigran

Մեզ էլ էր հետաքրքիր, շնորհակալ եմ տեղեկացման համար,

Արփինե

Խնդրեմ Ձեզ էլ եմ շնորհակալ արձագանքելու համար։