Լուսինե.
Եթե աշխատանքային պայմանագրում նշված չէ, որ կատարել նաև գանձապահի պարտականությունները, ապա աշխատավարձ վճարելիս պե՞տք է վճարել նաև գանձապահի աշխատավարձի 30%-ը: Ասեմ,որ գանձապահը արձակուրդի պետք է գնա և պարտականությունները պետք է ստանձնել ընկերության աշխատակիցը:
Հարգելի Լուսինե,
Ես որևէ տեղ չեմ հանդիպել, որ գանձապահի պարտականությունների կատարումը պետք է ինչ-որ տեղ նշվի և հավելավճար վճարվի, սակայն հետաքրքիր կլիներ լսել, թե ուրիշների մոտ ինչպիսի լուծում է տրվել այս հարցին: Կոնկրետ մեր կազմակերպությունում գանձապահի ստորագյրությունը դրվում է տնօրենի կողմից (աշխատողները 3 հոգուց ավել չեն):