Գանձապահի պարտականություններ

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին
Եթե ընկերության գանձապահը գնում է արձակուրդ նրա պարտականություններն ում վրա են դրվում և ինչպես է վճարվում այն անձը որի վրա դրվել են գանձապահի պարտականությունները և արդյոք դա պարտադիր է
Նախապես շնորհակալ եմ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

Հարգելի Սյուզի,
Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում գրված է.
Հոդված 10. Գանձապահի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում

1. Գանձապահն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության դրամարկղից:

2. Գանձապահին արգելվում է իր պարտականությունների կատարումը փոխանցել ուրիշ անձանց՝ առանց կազմակերպության ղեկավարի հրամանի (որոշման):

3. Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:

Ինչ վերաբերում է վճարմանը, ապա իմ կարծիքով դա զուտ համաձայնության խնդիր է` նոր գանձապահի և ղեկավարության: