Գագիկ.
Բարև ձեզ, գազալցակայանը աշխատում է հաստատագրված վճարով, սակայն 2014 թվականից ցանկանում ենք անցնել ԱԱՀ հարկատեսակի: Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկային տեսչություն և ո՞ր օրենքի հիման վրա: Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գագիկ.
Բարև ձեզ, գազալցակայանը աշխատում է հաստատագրված վճարով, սակայն 2014 թվականից ցանկանում ենք անցնել ԱԱՀ հարկատեսակի: Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկային տեսչություն և ո՞ր օրենքի հիման վրա: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Գագիկ,
համաձայն ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ գազալցակայանները Հաստատագրված վճարով հարկվող օբյեկտներ են համարվում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած (Տես՝ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 28 օգոստոսի 2008 թվականի N 1101-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ) տեխնիկական կանոնակարգին համապատասխան, առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակներ (Տես ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 59.8-րդ հոդվածի 2-րդ կետը Սույն գլխի դրույթները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման այն կայանների (կետերի) միջոցով իրականացվող ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության նկատմամբ, որտեղ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան, առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակներ:)
Եթե Ձեր կազմակերպությունը 2014թ հունվարի 1-ի դրությամբ ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան, լիցքավորման բաշխիչ աշտարակներ, և միաժամանակ հունվարի 1-ի դրությամբ օրենքի համաձայն չկարողանաք համարվել շրջանառության հարկ վճարող (Տես՝ Շրջանառության հարկի մասին օրենքով սահմանված սահմանափակումները, հոդված 4) ապա կհամարվեք ԱԱՀ վճարող:
Կառաջարկեմ Ձեզ ծանոթանալ ներքո թվարկված իրավական ակտերին՝
1. ՀՀ ԿՈ 4 օգոստոսի 2011 թվականի N 1104-Ն
2. ՀՀ ԿԱ ՊԵԿ 11 փետրվարի 2011 թ. N 51-Ն
3. ԱԱՀ-ի մասին օրենք
4. Շրջանառության հարկի մասին օրենք