Շաքե.
Բարև ձեզ: Բրենդ գրանցելու համար ի՞նչ գործընթաց է անհրաժեշտ։
Շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Շաքե.
Բարև ձեզ: Բրենդ գրանցելու համար ի՞նչ գործընթաց է անհրաժեշտ։
Շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ապրանքային նշանը գրանցելու համար անհրաժեշտ է.
ա) դիմում ապրանքային նշանի գրանցման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.
բ) հայտարկվող նշանի պատկերը և դրա նկարագրությունը, այդ թվում՝ գույնի և գունային համակցության.
գ) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը։
Ինչպես նաև.
ա) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ) արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է նրա միջոցով։
Առավել մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել այս ուղեցույցում:
Առաջինը պետք է դիզայնի մասը ունենաք, իսկ մնացածը արդեն պրակտիկ հարցեր են, արել եմ գիտեմ ընթացակարգը:
Բրենդ գրանցելու համար պիտի դիմել մտավոր սեփականության գործակալություն, ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, վճարելով պետ. տուրք: