ԲՏԱ նախարարության հաշվետվություն

Աննա․

Բարև Ձեզ։ ԲՏԱ նախարարությունից ստացել եմ նամակ, որ պետք է իրենց հաշվետվություն ներկայացնեմ: Կասե՞ք՝ 0-ական շարժի դեպքում ԲՏԱ նախարարություն հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն կա՞: ԱՁ-ն ԱԱՀ դաշտում է, գործունեության ոլորտն է 62.01.0: Սակայն գործունեություն դեռ չեմ իրականացրել և բոլոր հաշվետվությունները հանձնել եմ այս կոդի տակ զրոյական:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լուսինե

Բարև Ձեզ։ Այո, հաշվետվությունը ուղարկեք 0-ական, այնտեղ նաև պետք է գրվի աշխատողների միջին ամսական թվաքանակը (մարդ)։

Tigran

Այո թեկուզ 0-ական ներկայացրեք

Աննա

Շնորհակալ եմ պատասխանների համար:

Գայանե

Եթե դադարեցման դիմում չունեք՝ 0-ական շարժի դեպքում անգամ ԲՏԱ նախարարություն հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն կա: Իսկ եթե դադարեցման դիմում ունեք՝ ԲՏԱ նախարարություն հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն չկա՝ ընդամենը մեկ անգամ մտեք իրենց կայքը, գրանցվեք և սեղմեք «պասիվ» կոճակը: 

Գայանե

Այո, զրոյական ներկայացրեք։