Բնապահպանական հարկ

Քրիստինա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ Կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր ՍՊԸ-ի մեքենաների համար ու ստացել են հարկային հաշիվ, որտեղ բացի ԱԱՀ-ից կա նաև բնապահպանական հարկ 1-% չափով։ ՀԻմա դա պետք է վճարի՞ ՍՊԸ-ն։ Ավելացնեմ, որ ՍՊԸ-ն չի հանդիսանում բնապահպանական հարկ վճարող։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Այո, պետք է վճարի, արժեքի մեջ արդեն ներառված է։

Քրիստինա

Մերսի շատ,իսկ հաշվետվություն էլ պե՞տք է ուղարկի։

Tigran

Ոչ դուք չեք վճարելու, ստացված հաշիվը այդպես էլ պետք է լիներ։

Քրիստինա

Այսինքն էդպես էլ թողնեմ, ուղղակի ներառել են հաշվի մեջ,բայց ընդամենը արժեքի մեջ ներառված չէ

Tigran

Գնի մեջ ներառված է, դուք հաշիվը հաստատեք։

Քրիստինա

Մերսի շատ

Nerses

Այո, Դուք հաշիվը հաստատեք ընդամենը։

Ռուզանննա

Ոչ, դա դուք չեք վճարում, ուղղակի դիմացի կողմը որպես անվադող ներմուծող կազմակերպություն, հարկվում է բնապահպանական հարկով և հարկի գումարը նա ամեն անգամ պարտավոր է նշել դուրս գրվող հաշվի մեջ: