Ռոման.
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Վաճառում է մաքրող միջոցներ: Հարցս վերաբերվում է բնապահպանական հարկին: Եթե հաշիվ ապրանքագրի գումարը կազմում է 100 500 դրամ, որի մեջ ներառված է նաև բնապահպանական հարկը: Հաշվետվությունը հանձնելիս որպես բնապահպանական հարկի հարկման բազա ի՞նչ արժեք պետք է գրվի: Նշեմ, որ տվյալ ապրանքի բնապահպանական հարկի գումարը կազմում է 05 տոկոս:
Մաքրող միջոցները դրանք շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ են:
5. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝
ա. Հայաստանի Հանրապետություն «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող
շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ այդ ապրանքների մաքսային արժեքը,
շրջակա միջավայրին վնաս պատճառողբ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող
ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար՝ Օրենսգրքով սահմանված կարգով որոշվող՝ ԱԱՀ-ով հարկման բազան (առանց այդ ապրանքների համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի).
Օրենսգրքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան` առանց ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գումարների:2) ներմուծող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար՝ այդ ապրանքների արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի.
3) արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար՝ այդ ապրանքների արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի.
4) ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների անհատույց կամ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից էականորեն ցածր արժեքով օտարման դեպքերում
Վաճառքի գինը առանց հարկերի։