Բնակարանը տրվել է վարձակալության

Մարի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք կողմնորոշվել․ իմ բնակարանը հանձնում եմ վարձակալությամբ այլ ֆիզ. անձի: Չունեմ պայմանագիր: Կասե՞ք՝ այս դեպքում ի՞նչ խնդիրեր կարող են առաջանալ: Եվ եթե կնքեմ պայմանագիր՝ ինչպիսի՞ ընթացակարգ է, ի՞նչ պարտավություններ կունենամ: Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե կնքեք պայմանագիր ըստ օրենքի, ապա այն պետք է ներկայացնեք կադաստր գրանցման, դա կարող եք կատարել կադաստրում, եթե համասեփականտեր չկա: Ի՞նչ պարտավություններ կունենաք՝ եկամտային հարկի, որի չափը այդ դեպքում 10 տոկոս է, եթե տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը չի գերազանցելու։

karine

Եթե օրինականացնեք և կնքեք վարձակալության պայմանագիր՝ ապա կառաջանա 10% եկամտային հարկի պարտավորություն։

Nerses

Այո, գրանցելու դեպքում 10 տոկոս պետք է եկամտային հարկ վճարեք։

Մարի

Շնորհակալ եմ արձագանքների համար։