Բյուլետենի վճարման վերաբերյալ

Քրիստինե.

Խնդրում եմ ասեք՝ բյուլետենի 2-5 օրը, եթե վճարում է տնօրենը, և աշխատում եմ շաբաթվա մեջ 3 օր, արդյո՞ք լրիվ 5 օրն է վճարում: Աշխատում եմ ՍՊԸ-ում: Շնորհակալ եմ նախապես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Քրիստինե

Ալլա

Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան օրեր:

Tigran

Այո, բյուլետենի 2-5-րդ օրերի համար վճարվում է գործատուի կողմից, թեկուզև՝ այո, հասկանալի է, որ Ձեր աշխատանքը հերթափոխային է, ու դրա արդյունքում Դուք 2-3 հերթափոխ օր չեք ներկայացել աշխատանքի:

Anushik

Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից: Սկսած երկրորդ աշխատանքային օրվանից քանի աշխատանքային օրվա համար որ տրված է կստանաք:

Իննա

Միայն առաջին օրվա համար չեք վարձատրվի: