Բյուլետենի պատճե

Anush.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, սոց հաշվետվության մեջ հղիության նպաստ եմ հաշվել, հաշվետվությունը հարկային ներկայացնելու ժամանակ բյուլետենի պատճեն նույնպե՞ս պետք է ուղարկել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Ոչ, եթե հղիության նպաստի գումարը մեծ չէ տվյալ ամսվա հաշվարկված սոցիալական վճարների գումարից:
Իսկ եթե այն գերազանցում է տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ապա տարբերությունը ենթակա է փոխհատուցման Պետական Հիմնադրամի կողմից:
Դրա համար
գործատուն պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին հաշվետվության հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն (այսուհետ` հարկային մարմին) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք` կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված ապահովագրական նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (թերթիկների) լուսապատճենը (լուսապատճենները):

Նառա

Իսկ այդ տեղեկանքը ով է տալիս-գործատուն, թե հարկայինը? Եթե գործատուն, որտեղից կարող ենք վերցնել ձևը?