Բյուլետենի հաշվարկ

Tigran.

Բարև Ձեզ: Ես 24 ժամով հերթափոխ մասնագետ եմ: Յուրաքանչյուր հերթափահության համար ստանում եմ 11 500 դրամ աշխատավարձ, և հիվանդության պատճառով 7 օր գնացել եմ բյուլետեն: Ո՞նց է հաշվարկավում բյուլետենը: Այդ 7 օրվա ընթացքում ունեմ չգնացած 1 հերթապահություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այդ 7 օրվա ընթացքում ունեմ չգնացած 1 հերթապահություն: Սա բյուլետենի հաշվարկին չի մասնակցում, դուք պետք է գրեք, թե Ձեր միջին ամսականը որքան է, որ կարողանանք օգնել, ձեր պայմանագրով վեցօրյակ է, թե՞ հնգօրյակ:

Tigran

11 500-ը մեկ հերթապահության գինն է, միջինում 8 հերթապահություն:

Tigran

Միջին ամսականը նկատի ունեմ միջին ամսական աշխատավարձը, որը եթե ամբողջ տարին եք աշխատել՝ կլինի 12 ամիսների միջինը, իսկ ճիշտ թիվը պետք է հարցնեք ու ասեն ձեզ: Առաջին օրը բյուլետենի չի վճարվում, մնացած 2-6 օրերը գործատուն է վճարելու:

Մարիաննա

Բարև Ձեզ, Տիգրան։ Ձեր միջին ամսական աշխատավարձը իմանալու համար պետք է վերջին 12 ամսվա ստացած եկամուտը (պարգևավճարները 1/12 մասով) բաժանել 12-ի, ստացած գումարն էլ բաժանել 21-ի կազմակերպության 5-օրյա, կամ 25-ի 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, որպեսզի ստանաք միջին օրական գումարը, դա էլ բազմապատկել այն աշխատանքային օրերով, որոնց ընթացքում ներկայացրել եք բյուլետեն (1 օր հանած), առաջին օրը չի վճարվում, 5 օրը գործատուի հաշվին, մնացած օրերը պետության։ Հերթափոխի դեպքում հաշվարկվում է նույն կերպ, ինչպես մնացած դեպքերում։

Tigran

Շնորհակալ եմ: Մի հարց ևս. 7 օրվա բյուլետենից 2-ը ոչ աշխատանքային է եղել, դրան հաշվու՞մ են, թե ոչ: