Բյուլետենի հաշվարկ

Մարգարիտա.

Բարև Ձեզ: Բյուլետենը աշխատավարձի քանի՞ տոկոսն է հաշվարկվում և վճարվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Հաշվում ենք 80 տոկոսից, 2-րդ օրվանից սկսած 5 օր գործատուի հաշվին, մնացած օրերը պետբյուջեի:

Anushik

Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից:

Գայանե

80%: Առաջին օրը չվճարել, մնացած 5 օրը վճարել գործատուի հաշվին, իսկ մնացածը՝ բյուջեի հաշվին։

Իննա

Ութսուն տոկոսից

Tigran

Հաշվարկված միջին աշխատավարձի 80 տոկոսն է վերցվում հաշվարկի հիմք, առաջին օրը չի վճարվում, 2-5-րդ օրերը գործատուի հաշվին է,մնացած օրերը պետբյուջեի:Գումարից պահվում է եկամտային հարկ:

karine

Վճարվում է հաշվարկված աշխատավարձի 80 տոկոսի չափով։ Առաջին օրը չի վարձատրվում, հաջորդ 2-5 օրերի համար վճարում է գործատուն, իսկ մնացած օրերի համար վճարումը կատարվում է բյուջեի հաշվին։

Liana

Կներեք, իսկ ՍՊԸ-ի դեպքում է՞լ է նույն ձև հաշվարկվում:

Gor

Անաշխատունակության օրերի համար վճարվում է միջին աշխատավարձի 80%-ի չափով, անաշխատունակության օրերի 1-ին օրը չի վճարվում, 2-5 օրերի համար վճարում է գործատուն, դրանից հետո էլ վճարում է գործատուն, բայց հաշվանցվում է պետ բյուջեից։
ՍՊԸ-ի դեպքում էլ նույն ձև է հաշվարկվում։